Սուրեն Աբեղյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Աբեղյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Սուրեն Աբեղյան | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 5, 1911 |
Ծննդավայր | Երևան, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն |
Մահացել է | հունիսի 2, 1996 (85 տարեկան) |
Մահվան վայր | Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն, ԽՍՀՄ և ԱՄՆ |
Մասնագիտություն | թատերագիր, դերասան |
Ծնողներ | հայր՝ Մանուկ Աբեղյան |
Սուրեն Մանուկի Աբեղյան (ապրիլի 5, 1911, Երևան, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - հունիսի 2, 1996, Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ), հայ թատերագիր, դերասան։
Եղել է Մանուկ Աբեղյանի որդին, Մհեր Աբեղյանի եղբայրը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1931 թվականին ավարտել է Երևանի Սունդուկյանի անվան թատրոնի ստուդիան։ 1929-1941 թվականներին եղել է նույն թատրոնի դերասան։ Մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) գործողություններին։ 1942 թվականին գերի է ընկել և տարվել Գերմանիա։ 1949 թվականին հաստատվել է ԱՄՆ-ում։ 1954 թվականին Լոս Անջելեսում կազմակերպել է «Նորք» թատերախումբը[1][2]։
1954-1962 թվականներին թատերախմբի ուժերով բեմադրել է Գաբրիել Սունդուկյանի «Խաթաբալա», «Պեպո», Ալեքսանդր Շիրվանզադեի «Պատվի համար», «Չար ոգի», Հակոբ Պարոնյանի «Պաղտասար աղբար» և այլ պիեսներ։ Գրել է նաև թատերգություններ՝ «Համբերդի ծաղրածուն» (1988)[3], «Ֆէդայիններ կամ կապոյտ զնգուն հուլունքներ», «Խավարման գիշեր» (1988)[4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Ով ով է։ Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007, էջ 13։
- ↑ «Սուրեն Աբեղյանի կենսագրությունը zarkfoundation.com կայքում».
- ↑ Աբեղյան, Սուրեն Մանուկի (1988). Համբերդի ծաղրածուն։ Թատերգութիւն երեք գործողութեամբ. Լոս Անճելըս: տպագրություն Շիրակ.
- ↑ Աբեղյան, Սուրեն Մանուկի (1996). Բախչինյան, Հենրիկ Գրիգորի (ed.). Խաւարման գիշեր։ Բան գրուած ընթերցանութեան կամ ասմունքող գուսանների համար։ Թատերգություն երեք գործողությամբ. Գրականության և արվեստի թանգարան. Երևան: ԳԱԹ հրատարակություն.